mediocrity.
μεσότης mediocritas, modus, medium, medietas. Միջակն գոլ. միջին վիճակ. միջասահմանութիւն. չափաւորութիւն. եղանակ.
Չափակիրն լինելոյ, որք զմիջակութիւնսն պատմեն. (Փիլ. լին. ՟Դ. 177։)
Սահման արդարութեան է միջակութիւն. (Մաքս. ի դիոն.։)
Զծայրագունիցն զդաժանութիւն միջակութեամբն ցածուցանեն. (Առ որս. ՟Ժ՟Գ։)
Ի տիս հասեալ միջակութեան՝ քաջահասակ էր նա. (Յհ. կթ.։)
Սուր (կամ շեշտ), բութ. յերկոցունց պարոյկ, որ ունի զմիջակութեան խորհուրդն. (Քեր. քերթ.։)
ՄԻՋԱԿՈՒԹԵԱՆ կամ ՄԻՋԱԿԱՒՈՐ մակբայ ասի որակականն, որ եւ ՔԵՐԹՈՒԹԵԱՆ. որպէս յն. μεσότητος , կամ ποιότητος qualitatis.
Միջակութեան. ո՛րգան, բարւոք, յատկապէս (յն. իմաստնաբար). (Թր. քեր.։)
Եւս եւ ժամանակականն.
Միջակութեան (կամ միջակաւոր) է, որ ի նոյն ժամանակացն միջոցսն իրս իմն առնեն. (Երզն. քեր.։)
Singulier | Pluriel | |
---|---|---|
nominatif | միջակութիւն | միջակութիւնք |
accusatif | միջակութիւն | միջակութիւնս |
génitif | միջակութեան | միջակութեանց |
locatif | միջակութեան | միջակութիւնս |
datif | միջակութեան | միջակութեանց |
ablatif | միջակութենէ | միջակութեանց |
instrumental | միջակութեամբ | միջակութեամբք |